Սլովակիայի քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքում են կառավարության դեմ

19:16, 22.03.2025

Սլովակիայի մի քանի քաղաքներում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Ռոբերտ Ֆիցոյի կառավարության քաղաքականության դեմ։

«Սլովակիան Եվրոպա է» կոչվող ցույցեր են անցկացվել նաև Լյուքսեմբուրգում, Բրյուսելում, Օսլոյում և Ամստերդամում։

Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունը սպառնում է Սլովակիայի ապագան ժողովրդավարական և ազատ Եվրոպայում։

Բրատիսլավայում և այլ քաղաքներում վերջին երեք ամիսների ընթացքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել՝ պահանջելով Ռոբերտ Ֆիցոյի հրաժարականը։ Բողոքի ցույցերը սկսվել են 2024 թվականի դեկտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ Սլովակիայի վարչապետը մեկնել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։

Նմանատիպ