Skynews. Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Քիր Սթարմերը դատապարտել է Պուտինի բարբարոսական հարձակումները Ուկրաինայում
Քեյր Սթարմերը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Պուտինի «բարբարոսական հարձակումները» Ուկրաինայում: Sky News-ի համաձայն, Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի հետ փետրվարի 17-ի ուշ երեկոյան՝ Ժնևում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունների առաջին օրվա ավարտից հետո։
«Սթարմերը կրկին դատապարտել է Պուտինի բարբարոսական հարձակումները Ուկրաինայում անմեղ քաղաքացիների վրա», – հեռախոսազրույցից հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը։
Առաջնորդները նաև քննարկել են «արդար և երկարատև խաղաղության» շուրջ բանակցությունները, ասել է նա։