«Sky News». Իրանին առաջարկված 15 կետից բաղկացած ծրագիրը ներառում է միջուկային զինաթափում, միջուկային նյութերի հանձնում Ամերիկային և Իրանի կողմից մարիոնետային խմբավորումների աջակցության դադարեցում
«Sky News». Իրանին առաջարկված 15 կետից բաղկացած ծրագիրը ներառում է միջուկային զինաթափում, միջուկային նյութերի հանձնում Ամերիկային և Իրանի կողմից մարիոնետային խմբավորումների աջակցության դադարեցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին առաջարկված 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը ներառում է Թեհրանի միջուկային զինաթափումը, միջուկային նյութերի հանձնումը Միացյալ Նահանգներին և Իրանի կողմից հովանավորվող խմբավորումների աջակցության դադարեցումը։

Այս մասին հայտնում է «Sky News»-ը՝ հղում անելով իսրայելական «Channel 12» հեռուստաալիքին և այլ աղբյուրների։

Մասնավորապես, 15 կետից բաղկացած ծրագիրը ներառում է.

  • Իրանը պետք է ոչնչացնի իր միջուկային կարողությունները.
  • Պետք է պարտավորություն ստանձնի երբեք չփորձել միջուկային զենք ստեղծել.
  • Իրանն այլևս չի հարստացնի միջուկային նյութեր.
  • Բոլոր հարստացված նյութերը կհանձնվեն ԱՄՆ-ին.
  • Գոյություն ունեցող միջուկային օբյեկտները կոչնչացվեն, կլուծարվեն Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները.
  • Կուժեղացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) դերը, գործակալությունը հասանելիություն կստանա Իրանի ծրագրի հետ կապված բոլոր միջուկային տեղեկատվությանը.
  • Իրանը կհրաժարվի իր հովանավորյալ խմբավորումների՝ «Հեզբոլլահի» և հութիների աջակցությունից.
  • Կդադարեցնի հովանավորյալ ուժերի ֆինանսավորումն ու զինումը.
  • Հորմուզի նեղուցը կբացվի, կմնա որպես ազատ ծովային գոտի և բաց կլինի ապագայում.
  • Իրանը կսահմանափակի իր հրթիռների քանակն ու հեռահարությունը.
  • Իրանը հրթիռները կօգտագործի միայն պաշտպանական նպատակներով։

Դրա փոխարեն.

  • Իրանի դեմ պատժամիջոցները կհանվեն.
  • Իրանը կմշակի քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագիր (Իրանին օգնություն կցուցաբերվի Բուշերում քաղաքացիական միջուկային նախագծի մշակման գործում)։