Sky News. Իրանի դեմ Դոնալդ Թրամփի հերթական սպառնալիքից և Խարգ կղզու վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ-ում մեկ բարել հում նավթի գինը հասել է 116 դոլարի
Իրանի դեմ Դոնալդ Թრամփի սպառնալիքներից և Խարգ կղզու վրա տեղի ունեցած հարձակումից հետո աշխարհում նավթի գինը կրկին աճել է, – այս մասին գրում է «Sky News»-ը։
«Sky News»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում մեկ բարել հում նավթի գինն աճել է ավելի քան 3%-ով և հասել 116 դոլարի։ Ինչ վերաբերում է «Brent» տեսակի նավթին, դրա գինը գերազանցում է 110 դոլարը։
Ի գիտություն՝ Իրանն իր հում նավթի արտահանման 90%-ն իրականացնում է հենց Խարգ կղզուց։
Ինչպես գրում է «Sky News»-ը, հինգշաբթի օրվանից ի վեր նավթի գինը 100 դոլարից չի իջել։ Անցյալ տարի նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց կազմել է 69 դոլար։