Sky News - Իրանը հայտարարում է, որ կհրաժարվի հրադադարից, եթե Լիբանանի վրա հարձակումները շարունակվեն
Sky News - Իրանը հայտարարում է, որ կհրաժարվի հրադադարից, եթե Լիբանանի վրա հարձակումները շարունակվեն

Իրանը հայտարարում է, որ կհրաժարվի հրադադարից, եթե Լիբանանի վրա հարձակումները շարունակվեն, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների դադարեցումը ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի մի մասն է։

Sky News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը կպատժի Իսրայելին «Հեզբոլլահի» դեմ հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։

Սակայն Իսրայելը հայտարարում է, որ համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

Լիբանանի առողջապահության նախարարը հայտնում է, որ այսօր Լիբանանում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ պատերազմի սկզբից ի վեր Լիբանանում իրականացրել են ամենամեծ ավիահարվածները։ Նրանց թիրախը եղել են «Հեզբոլլահի» ավելի քան հարյուր հրամանատարական կենտրոններ և ռազմական օբյեկտներ։

Ինչպես հաղորդում է «Սի Էն Էն»-ը, սրանք Բեյրութի կենտրոնում տասնամյակների ընթացքում Իսրայելի կողմից իրականացված ամենամեծ ավիահարվածներն էին։