Sky News. Առնվազն երկու նավի ուղղությամբ, որոնք փորձում էին հատել Հորմուզի նեղուցը, կրակ է բացվել
Sky News. Առնվազն երկու նավի ուղղությամբ, որոնք փորձում էին հատել Հորմուզի նեղուցը, կրակ է բացվել

Այն բանից հետո, երբ առնվազն երկու նավ փորձել է հատել Հորմուզի նեղուցը, նրանց ուղղությամբ կրակ է բացվել. տեղեկությունը տարածում է «Sky News»-ը՝ հղում անելով ծովային մոնիտորինգի գործակալություններին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի ժամով բացել է Հորմուզի նեղուցը, և մի քանի նավեր սկսել են տեղաշարժվել նեղուցի ստանդարտ ծովային գոտիով:

«MarineTraffic» հարթակի տվյալներով՝ միջազգային շարասյունը, որը հույս ուներ անցնել նեղուցով, արդեն ցրվել է և սկսել է շարժվել տարբեր ուղղություններով։

Ի գիտություն՝ Իրանի պետական «IRIB» հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցը կրկին փակվել է։ Իրանի կենտրոնական զինվորական շտաբի փոխանցմամբ՝ ծովային փոխադրումների հիմնական գոտին «կրկին փակվել է, և անցման համար անհրաժեշտ է Իրանի համաձայնությունը», որպես պատճառ պաշտոնական Թեհրանը նշում է ԱՄՆ-ի կողմից նավահանգիստների ծովային շրջափակման շարունակումը։