Սկսվել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Վրաստան

12:08, 16.07.2026

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան։

Թուրքմենստանի նախագահին և պատվիրակության անդամներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։

Այցի շրջանակներում նախագահական պալատում կկայանա Թուրքմենստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը և Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ անձնական հանդիպումը։

Վաղը նախատեսված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Սերդար Բերդիմուհամեդովի անձնական հանդիպումը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ նախարարների հետ։

Նմանատիպ