Սկսվել է սգո թափորը դեպի Երրորդության տաճար

18:04, 18.03.2026

Սկսվել է սգո թափորը դեպի Երրորդության տաճար։

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության թափորը պատրիարքարանից կտեղափոխվի Երրորդության տաճար։

Հոգեհանգստի արարողությունը կկատարվի Երրորդության տաճարում՝ սկսած այսօրվանից։

Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։

Իլիա II-ի մահից հետո Վրաստանում սուգ է հայտարարվել։ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը կթաղվի Սիոնիի տաճարում մարտի 22-ին։

Նմանատիպ