Սկսվել է աշխատանքը «վրացական երազանքի» ընտրական ցուցակի ձևավորման վրա. Կախա Կալաձե
Համամասնական ընտրական համակարգին անցնելու կապակցությամբ օրինագիծը շատ կարևոր է, և թիմի ներսում այդ հարցով կա համաձայնություն,- այս մասին հայտարարել է «վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով գոյություն ունեցող ընտրական համակարգը կփոխվի:
«Օրինագիծը շատ կարևոր է, և թիմում կա միաձայնություն, սակայն պատգամավորները, որոնց հայտարարությունները լսում ենք, ոչ մեկի համար նորություն չի, միշտ դեմ են եղել դրան: Նրանք ունեն իրենց պատճառներն ու փաստարկները, թե ինչու չպետք է փոխել գործող համակարգը, սակայն գոյություն ունեցող համակարգը կփոխվի»,- ասել է Կախա Կալաձեն:
Վրաստանի խորհրդարանն այսօր սկսել է քննարկել համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: Ընթացիկ նստաշրջանային շաբաթվա օրակարգում կա երկու նախագիծ: Մեկը պատրաստել է իշխող թիմը, իսկ մյուսը ընդիմությունը:
Ընդդիմության կողմից պատրաստված օրինագծով նախատեսվում է ընտրությունները անց կացնել երեք տոկոսանոց պատնեշի պայմաններում, ինչպես նաև թույլատրվում է ստեղծել քաղաքական դաշինքներ: Իսկ մեծամասնության կողմից առաջարկված օրինագծով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց են կացվելու համամասնական համակարգով: Նախագծի համաձայն: