Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ,  Մոնտենեգրոն վտարել է մեկ ռուս դիվանագետի
Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ,  Մոնտենեգրոն վտարել է մեկ ռուս դիվանագետի

Բրիտանիայում նակին ռուս գործակալ, Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ,  Մոնտենեգրոն վտարել է մեկ ռուս դիվանագետի:

Մոնտենեգրոյի կառավարության որոշմամբ, աշխատանքի իրավունքը սահմանափակվել է նաև Ռուսաստանի պատվավոր հյուպատոսի համար:

Երկրի կառավարությունում ասում են, որ ռուս դիվանագետներին երկրի տարածքից հեռանալու համար տրվել է 7 օր ժամկետ:

Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով, 20-ից ավելի երկիր արտաքսել է 100-ից ավել ռուս դիվանագետի:

Սերգեյ Սկրիպալին թունավորել են մարտի 4-ին: Բրիտանիան քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրել է Ռուսաստանին: