Սքոթ Բեզանտ. Մենք կարող ենք չեղարկել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
Սքոթ Բեզանտ. Մենք կարող ենք չեղարկել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը։

«Հնդիկները շատ լավ են վարվել։ Մենք նրանց խնդրել ենք դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթի գնումը, և նրանք դա արել են։ Նրանք պատրաստվում էին այն փոխարինել ամերիկյան նավթով, բայց աշխարհում նավթի ժամանակավոր պակասը նվազեցնելու համար մենք նրանց թույլտվություն տվեցինք ստանալ ռուսական նավթ։ Մենք կարող ենք վերացնել ռուսական նավթի նկատմամբ այլ պատժամիջոցներ», – ասել է Բեսանտը Fox Business-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ պատժամիջոցների պատճառով մեծ թվով տանկերներ են արգելափակված, և եթե այդ պատժամիջոցները վերացվեն, նավթը կհայտնվի շուկա, և համաշխարհային մատակարարումը կաճի։

Բեսանտը նաև խոսել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության մասին։ Ինչպես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը գնահատում է իրավիճակը, և ճանապարհը, ինչպես սպասվում է, կբացվի առաջիկա շաբաթներին։