Սքոթ Բեսենթը. ԱՄՆ-ը պատրաստ է սկսել բանակցություններ տուրքերի վերաբերյալ, բերեք ձեր լավագույն առաջարկը Վաշինգտոն
ԱՄՆ-ը պատրաստ է սկսել բանակցություններ տուրքերի վերաբերյալ, բերեք ձեր լավագույն առաջարկը Վաշինգտոն, – այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ ԱՄՆ կառավարության նիստի ընթացքում։
Բեսենթը նշել է, որ ներկայումս ընթանում է տարբեր երկրների հետ առևտրի և մաքսային տուրքերի շուրջ բանակցությունների նախապատրաստումը։
Նրա խոսքով, տարբեր երկրներից կապվում են և գոհունակություն են հայտնում, որ հենց ինքն է վարում բանակցությունները, սակայն ընդգծել է, որ այս գործընթացում մասնակցություն կունենա նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուստի՝ բերեք ձեր լավագույն առաջարկը», – ասել է Բեսենթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ «ամենալավ վայրը ներդրումների համար»։