Սքոթ Բեսանտ. ԱՄՆ-ն իր բոլոր դաշնակիցներին կասի՝ կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ
ԱՄՆ-ն իր բոլոր դաշնակիցներին կասի. «Կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ», – CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը։
Ըստ Բեսանտի՝ ժամանակն է, որ ԱՄՆ դաշնակիցները և մնացած աշխարհը որոշում կայացնեն։
«Եթե դուք ցանկանում եք գործարք կնքել [Իրանի] հետ, կամ գումար փոխանցել, կամ նրանց նավթը գնել, կամ այն ծովով տեղափոխել, ապա ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ կառավարությունը կօգտագործեն իրենց ողջ ուժը՝ ձեզ հարկադրելու համար», – ասել է Բեսանտը։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ Վաշինգտոնը մտադիր է տապալել իրանական ռեժիմը։