Սքայ Նյուս – Փարիզում ցուցարարը մահացել է սրտի կանգից

16:20, 18.10.2026

Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ մահացել է սրտի կանգից։

Այս մասին հաղորդում է Սքայ Նյուս-ը:

Շաբաթ օրը Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերածվել են բռնության։

Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև տարբեր քաղաքներում։ Ոստիկանությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալել է 855 մարդու։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ոստիկանությունը ամբողջ երկրում ձերբակալել է 1800 մարդու, իսկ ավելի քան 500 ոստիկան վիրավորվել է։

Նմանատիպ