«Սքանիուս». Օմանի երեք տանկերներ փորձում են հատել Հորմուզի նեղուցն այն հատվածում, որը Իրանը չի վերահսկում

22:34, 02.04.2026

Օմանի երեք տանկերներ փորձում են հատել Հորմուզի նեղուցն այն հատվածում, որը Իրանը չի վերահսկում։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Sky News»-ը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաջողության դեպքում սա կլինի առաջին դեպքը, երբ նավը կօգտագործի նշված երթուղին նեղուցով անցնելու համար։

Պարբերականը, հղում անելով MarineTraffic նավագնացության մոնիտորինգի հարթակին, գրում է, որ նավթով բարձված «Dhalkut» և «Habrut» տանկերները, բնական գազով բարձված «Sohar LNG» տանկերի հետ միասին, ուղևորվում են դեպի Օմանի նավահանգիստներ։

Տեղեկության համար նշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների սկսվելու օրվանից ի վեր Հորմուզի նեղուցը լքել են միայն մի քանի նավթատար տանկերներ։ Թեհրանը նեղուցը լքելու թույլտվություն է տվել միայն մի քանի երկրների, որոնք չեն դասվում այսպես կոչված «թշնամական պետությունների» շարքին։

Նմանատիպ