Սկանդինավիայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են հրապարակում Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Սկանդինավիայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են հրապարակում Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Դանիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են հրապարակում Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ արտգործնախարարները դիտարկում են ԵԱՀԿ-ի առաջարկությունների հիման վրա նոր ընտրություններ անցկացնելու հարցը։

«Մենք հանդես ենք եկել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և դրա ընթացքում արձանագրված խախտումների մանրակրկիտ և անաչառ քննության կոչով։ Մենք դատապարտեցինք բռնությունն ու ահաբեկումը խաղաղ ցուցարարների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Ցավում ենք նախագահ Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների համար։

Որպես Վրաստանի վաղեմի բարեկամներ և վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների ջատագովներ՝ մենք մտահոգված ենք երկրի խորացող բևեռացմամբ և դեպի ճգնաժամ տանող ճանապարհով։ Վրաստանին շտապ անհրաժեշտ է ելք ճգնաժամից և վերականգնել հանրային վստահությունը իր ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ։ Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, այդ թվում՝ իրականացնել ԵԱՀԿ նախընտրական առաջարկությունները։ Նկատի ունենալով նաև այս առաջարկությունների հիման վրա նոր ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։