«Սիտի Պարկ» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններում քաղաքական կոնտեքստը ամբողջովին բացառված է. Միխեիլ ջանելիձե
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն արձագանքել է «Սիտի Պարկ» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հայտարարել, որ նշված գործում քաղաքական կոնտեքստը ամբողջովին բացառված է: Նախարարի խոսքերով, ներդրումային միջավայրի տեսանկյունից Վրաստանը աշխարհում ունի լավագույն ցուցանիշներից մեկը, երկրում պաշտպանված է մասնավոր սեփականությունը և պայմանագրերերը կատարվում են առանց խափանման:
«Վրաստանը այսօրվա դրությամբ աշխարհում լավագույն ներդրումային մթնոլորտ ունեցող երկրներից մեկն է: Վարչապետը զրուցել է անցած տարի իրականացրած ներդրումների ռեկորդային ցուցանիշի մասին, որը 2016 թվականի հետ համեմատ աճել է 260 մլն. դոլարով: Սա այն բարեփոխումների արդյունքն է, որը իրականացվում է Վրաստանի կառավարության կողմից: Այսօր մենք լավագույն ցուցանիշներն ունենք աշխարհում ներդրումների իրականացման , ինչպես նաև սեփականության պաշտպանության և պայմանագրերի կատարման տեսանկյունից»,-հայտարարել է Ջանելիձեն:
Այսօր «Սիտի Պարկ» ընկերության սեփականատերերը տարածել էին հայտարարություն, որտեղ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշումը, «Սիտի Պարկի» հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ համարել են անօրեն և քաղաքականապես մոտիվացված:
Հեղինակ -
Edgar Barsegyan