«Սիթի Պարկ»-ը խախտում է Թբիլիսիի քաղաքապետարանի հետ ձևակերպած պայմանագիրը. Իրակլի Խմալաձե
«Սիթի Պարկ»-ը խախտում է Թբիլիսիի քաղաքապետարանի հետ ձևակերպած պայմանագիրը,- այս հայտարարությունը փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն արել է առաջին ալիքի «Արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
Խմալաձեի խոսքերով, «Սիթի Պարկ»-ը դուրս է գրում անօրեն տուգանքներ և քաղաքացիները այս տուգանքները վերացնելու համար անցնում են բարդ գործընթացներ:
Փոխքաղաքապետի խոսքերով ընկերությունը դրա իրավունքը չունի:
Ինչպես հաղորդման ժամանակ հայտարարել է Խմալաձեն, Թբիլիսիի քաղաքապետարանը արդեն դիմել է ընկերությանը այս հարցը լուծելու պահանջով:
«Մենք կհետևենք ընկերությանը, կկատարի նա մեր պահանջը թե ոչ: Այս պահին սպասողական ռեժիմում ենք, տեսնեք ինչ կանեն: Իսկ եթե ընկերությունը շարունակի դուրս գրել անօրեն տուգանքներ ապա մենք անպայման կխզենք նրանց հետ կնքված պայմանագիրը»,- ասել է Իրակլի Խմալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan