«Սիթի ինստիտուտ»-ը հողի շահագործման գլխավոր պլանի վրա աշխատանքները պետք է ավարտի մինչև հունիսի 1-ը
Գլխավոր պլանը Թբիլիսիի համար կարևորագույն փաստաթուղթ է, հենց այդ նպատակով ընդունել ենք որոշում, որի համաձայն «Սիթի ինստիտուտին» տրվում է աշխատանքները ավարտելու հնարավորություն,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հայտարարել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Ինչպես նշել է Կալաձեն, փաստաթղթի կատարելագործման համար ընթանում են ինտենսիվ աշխատանքներ գլխավոր պլանի խմբի հետ և քաղաքապետարանում հույս ունեն, որ ներկայացվելու է երկարատև և որակյան պլան:
«Ինչպես գիտեք, մենք մայրաքաղաքի բնակչությանը խոստացել ենք ընդունել գլխավոր պլան: Քաղաքապետարանում աշխատանքը սկսելու առաջին իսկ օրերից աշխատում ենք գլխավոր պլանի խմբի անդամների հետ: Գնահատման և վերլուծության գործընթացին ներգրավել ենք միջազգային փորձագետների, տարբեր ոլորտի մասնագետների: Արդյունքում ներկայացվել են դիտողություններ, որոնց քննարկումը անց է կացվել հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացրեցինք որոշում, որ փաստաթուղթը նման ձևով ընդունել չէր կարելի»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքերով գլխավոր պլանի շուրջ բանակցությունները ավարտված են:
Կախա Կալաձեի հայտարարությամբ «Սիթի ինստիտուտ» ընկերությանը ժամկետ է տրվել մինչև հունիսի 1-ի:
Հեղինակ -
Edgar Barsegyan