Սիրիայում հաստատվել է նոր կառավարությունը

11:36, 30.03.2025

Սիրիայում նոր կառավարություն է հաստատվել։ Արարողությունը տեղի է ունեցել Դամասկոսի նախագահական պալատում։ Սիրիայի նոր կառավարությունը կունենա 22 նախարար, այդ թվում՝ մեկ կին։

Նոր կառավարության հաստատմամբ Սիրիայում սկսվել է հնգամյա անցումային շրջան, որի նպատակն է վերականգնել կայունությունն ու խաղաղությունը։

Սիրիայի նոր կաբինետում պորտֆելներ են ստանձնել տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ:

Համաձայն Սիրիայի ժամանակավոր սահմանադրության, որն այս ամսվա սկզբին հաստատվել է ժամանակավոր նախագահի կողմից, Ահմադ ալ-Շարաան գլխավորելու է կառավարությունը որպես գլխավոր քարտուղար:

Սիրիայի նոր կառավարությունը հաստատվել է Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարման ավարտից չորս ամիս անց։

Նմանատիպ