Սիրիայում հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի

Սիրիայում հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Ինչպես հայտարարում են Սիրիայի իշխանությունը և իրավապահները, Սուվեյդա քաղաքում տեղի է ունեցել մի քանի ահաբեկչություն, որի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: Սկզբում տարածվում էր տեղեկություն 50 զոհի մասին, սակայն քիչ անց զոհերի թիվը հասել է 215-ի:

Ինչպես հայտնում են փորձագետները, հուլիսի 25-ին կազմակերպած հարձակումը վերջին մի քանի ամսվա ընթացքում Սիրիայում կազմակերպած ահաբեկչություններից ամենաարյունալին էր:

Սպանվածների միջև է 127 խաղաղ բնակիչ, ևս 180 վիրավոր հոսպիտալիզացված է: