Սիրիայում ավիահարվածների հետևանքով զոհվել է 1000-ից ավելի խաղաղ բնակիչ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով, փետրվարի սկզբից մինչ այսօր Սիրիայում ավիահարվածների հետևանքով զոհվել է 1000-ից ավելի խաղաղ բնակիչ:
Միայն վերջին շաբաթվա ընթացքում ռմբակոծությունների զոհ է դարձել 300 մարդ: Նրանց մեծամասնությունը զոհվել է սիրիական ավիացիայի հարվածներից, որոնց աջակցում է Ռուսաստանը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հաշվետվության համաձայն, այս պահին Սիրիայի հակամարտության ողջ ընթացքում եկել է ամենա թեժ և արյունալի պահը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan