Սիրիայի վրա արևմուտքի նոր հարձակումները հնարավոր է համաշխարհային գործերում քաոս առաջացնեն. Վլադիմիր Պուտին
Սիրիայի վրա արևմուտքի նոր հարձակումները հնարավոր է համաշխարհային գործերում քաոս առաջացնեն. Վլադիմիր Պուտին

Սիրիայի վրա արևմուտքի նոր հարձակումները հնարավոր է համաշխարհային գործերում քաոս առաջացնեն,-այս հայտարարությունը արել է Ռուսաստանի նախագահը:

Կրեմլի  կողմից տարածած հաղորդագրությամբ, Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ նշել են, որ արևմուտքի հարվածները վնասել են հակամարտության քաղաքական լուծման շանսերը:

Վլադիմիր Պուտինի խոսքերով, ՄԱԿ-ի խարտիայի խախտումներով գործողությունները վատ են անրադառնալու գլոբալ արենայում:

Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում քիմիական զենքի օգտագործման մեջ արևմուտքը մեղադրել է Սիրիայի ռեժիմին: Պատասխան ռմբակոծությունը Ասադի դեմ գնահատվել է, որպես լայնածավալ ինտերվենցիա: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ հրթիռային հարվածները ուղղված էին Սիրիայի քիմիական պաշարների դեմ և չեն հանդիսացել Բաշար Ասադի իշխանությունից հեռացնելու փորձ: