Սիրիայի որոշումը չի փոխելու միջազգային համադաշնության հստակ դիրքորոշումը, որ Հարավայի Օսիան և Աբխազիան Վրաստանի անբաժանելի մասն են. Ջեյմս Ափաթուրայ
ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների դիրքորոշումը պարզ, հստակ և ամուր է՝ մենք աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում,-այս մասին Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում NATO-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, Սիրիայի որոշումը, Հարավային Օսիայի և Աբխազիայի այսպես կոչված անկախությունը ճանաչելու վերաբերյալ, ոչ մի ազդեցություն չի ունենա միջազգային համադաշնության դիրքորոշման վրա:
Առաջին ալիքի հետ զրույցում Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է չճանաչելու քաղաքականությունը և կոչ է անում Ռուսաստանին կատարել ստանձնած պարտավորությունները:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «ճանաչել է» բռնազավթված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը: Այդ կապակցությամբ,
Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացները:
Հեղինակ -
Edgar Barsegyan