Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ
Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Դոնալդ Թրամփի հետ

Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։

Սիրիայի առաջնորդը նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նոյեմբերի 7-ին Սիրիայի նախագահը և Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթաբը հանվել են ծայրահեղական խմբավորումներին աջակցելու կամ ֆինանսավորելու մեջ կասկածվող անձանց ԱՄՆ գրանցամատյանից։ Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աջակցել է ԱՄՆ բանաձևին, որը նախատեսում էր պատժամիջոցների վերացում։

Սիրիայի նախագահի ԱՄՆ մայրաքաղաք ժամանելուց մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ սիրիական անվտանգության ծառայությունները ձերբակալել են այսպես կոչված «Իսլամական պետության» տասնյակ ենթադրյալ անդամների։

Տասնմեկ ամիս է անցել այն բանից, երբ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած ապստամբական դաշինքը տապալեց Բաշար Ալ-Ասադի ռեժիմը։ Թրամփը մայիսին հանդիպել է Շարաայի հետ՝ Ռիադ կատարած այցի ժամանակ։