Սիրիայի նախագահը Նյու Յորք է ժամանել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
Սիրիայի նախագահը Նյու Յորք է ժամանել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Այս մասին գրում է «CNN»-ը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, 1967 թվականից հետո սա Սիրիայի նախագահի առաջին այցն է ՄԱԿ։

«CNN»-ի տվյալներով՝ Ահմեդ ալ-Շարայի այցը Դամասկոսի համար կարևոր դիվանագիտական պահ է, քանի որ Սիրիայի նախագահը ՄԱԿ է վերադառնում գրեթե վեց տասնամյակ անց։

Պատվիրակության կազմում, որին ղեկավարում է ալ-Շարան, ընդգրկված են սիրիացի նախարարներ և բարձր պաշտոնյաներ։