Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան գտնվում է Սպիտակ տանը
Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան գտնվում է Սպիտակ տանը

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Սպիտակ տուն: Հաղորդում է Reuters-ը: Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահի և Շաարաայի միջև հանդիպումն արդեն սկսվել է։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Շաարաան Սպիտակ տուն է մտել կողային մուտքով՝ լրագրողների և լուսանկարիչների կողմից աննկատ։

Հիշեցնենք, որ Սիրիայում իշխանության գալուց առաջ Ահմեդ Ալ-Շարաան ղեկավարում էր «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը կապված էր «Ալ-Քաիդայի» հետ, և այցից առաջ Միացյալ Նահանգները Շաարաային հանել էր որպես համաշխարհային ահաբեկիչներ ճանաչված անձանց ցուցակից։