Սիրիայի մարդասիրական ճգնաժամի հաղթահարման համար պետք է հատկացնենք հավելյալ ֆինանսավորում. Մոգերինի
Եվրամիությունը և ՄԱԿ-ը Սիրիայի մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և երկրում վերականգնողական աշխատանքների համար պետք է հատկացնենք հավելյալ ֆինանսավորում,-այս հայտարարությունը արել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք պատրաստ ենք և ցանկություն ունենք, որ օգնենք սիրիացի ժողովրդին: Ծագած մարդասիրական ճգնաժամի հաղթահարման համար բոլոր միջազգային կազմակերպությունները պետք է միավորվեն: Ինքնահռչակ Իսլամական Պետությանը պարտության մատնելուց հետո հարկավոր է վերականգնողական աշխատանքներ իրականացնել բազմաթիվ քաղաքներում: Ցավոք մենք նկատում ենք, որ այդ գործողությունները չեն հետաքրքրում Սիրիայի կառավարությանը»,-ասել է Մոգերինին:
Բուլղարիա կատարած այցի ժամանակ, եվրահանձնակատարը ուշադրությունը բևեռել է Ժնևյան բանակցությունների նշանակության վրա: Նրա խոսքերով Սիրիայի ապագայի համար հարկավոր է, որ Սիրիայի կառավարությունը և ընդիմությունը նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
Մոգերինին ընդգծել է նաև Սիրիայի հակամարտության հարցով կայանալիք կոնֆերանսի նշանակությունը, որը կայանալու է Բրյուսելում ապրիլի 24-ից 25-ը:
Հեղինակ -
Edgar Barsegyan