Սիրիայի քրդերի ռազմական կոալիցիայում ասում են, որ «Իսլամական պետությունն» արդեն փորձում է օգտվել Սիրիայում տիրող անկարգությունից
«Իսլամական պետությունն» արդեն փորձում է օգտվել Սիրիայում տեղի ունեցող անկարգություններից,- հայտարարել է սիրիացի քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական կոալիցիայի ղեկավար գեներալ Աբդի Մազլումը։
Քուրդ բարձրաստիճան զինվորականի խոսքով «Իսլամական պետությունն» այժմ ավելի ուժեղ է սիրիական անապատում:
«Նրանք հեռավոր վայրերում էին և թաքնվում էին, բայց հիմա ավելի ազատ տեղաշարժ ունեն, քանի որ այլ խմբերի հետ խնդիրներ չունեն և հակասության մեջ չեն: Նրանց ակտիվությունն աճել է մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ընդամենը մի քանի օր առաջ Ալ-Հասաքայի մոտ «Իսլամական պետության» գործողության ընթացքում սպանվել են ներքին անվտանգության ուժերի երեք անդամներ»,- ասել է Աբդի Մազլումը։