Սիրիայի Հոմս քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ, վիրավորվել՝ 18 մարդ
Սիրիայի Հոմս քաղաքում ալավիների մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ջիհադիստական «Սարայա Անսար աս-Սունա» խմբավորումը, որը կապված է «Իսլամական պետության» հետ։
Հատկանշական է, որ մզկիթը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է կրոնական փոքրամասնություն հանդիսացող ալավիներով բնակեցված թաղամասում։