Սիրիայի դեմ ուժ կիրառելու սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է. Մարիա Զախարովա
Սիրիայի դեմ ուժ կիրառելու սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է,-այս հայտարարությունը արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, Մարիա Զախարովան:
«ՄԱԿ-ի անդամ երկրի դեմ ուժ օգտագործելու մասին սպառնալիքները նույն կազմակերպության օրենսդրության կոպիտ խախտում է»,-նշել է Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, Սիրիայում ծայրահեղական խմբավորումները ծրագրում են տապալել խաղարարար գործընթացները և պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի:
«Արևելյան Ղուտում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցությունների ֆոնին, որի օգնությամբ մեզ հաջողվել է փրկել հազարավոր խաղաղ քաղաքացու կյանք, լուրջ ակտիվություն են ցուցաբերում ծայրահեղականները: Պարզ է, որ նրանք փորձում են այսկերպ տապալել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այս գործողությունները սիրիացիների հետաքրքրությունների հետ կապ չունի»,-հայտարարել է Զախարովան:
Հիշեցնենք, արևմտյան Դումում բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու ողջ պատասխանատվությունը արևմուտքը դնում է Սիրիայի իշխանությունների և նրա դաշնակիցների վրա և քննարկում են հնարավոր ռազմական գործողությունների պլանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan