Սիրիայի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շաիբանին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ։
Այս պահին անհայտ է, թե Սիրիայի կառավարության ներկայացուցիչը ում հետ է անցկացրել հանդիպումը։
Ասադ ալ-Շաիբանին, որը Նյու Յորքում է ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար, ստացել է սահմանափակ վիզա՝ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար։
Սա ԱՄՆ պաշտոնյաների և Ալ-Շայբանիի միջև ԱՄՆ տարածքում տեղի ունեցող առաջին հանդիպումն է։
Անցյալ ամիս Միացյալ Նահանգները Սիրիային ներկայացրեց ութ պայման, որոնք նրանք ցանկանում են, որ Դամասկոսը կատարի։ Այլ բաների շարքում, ցանկը ներառում է մնացած քիմիական զենքի պաշարների ոչնչացումը և այն բանի ապահովումը, որ օտարերկրացիները չստանան բարձր պաշտոններ կառավարությունում։ Հանդիպման մասին հարցին Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը պատասխանեց, որ ԱՄՆ-ն այս պահին չի կարգավորում Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։