Սիրիայի արևելյան Ղուտայի շրջան է մտել մարդասիրական օգնությամբ առաջին ավտոշարասյունը
Սիրիայի արևելյան Ղուտայի շրջան է մտել մարդասիրական օգնությամբ առաջին ավտոշարասյունը

Սիրիայի արևելյան Ղուտայի շրջան է մտել մարդասիրական օգնությամբ առաջին ավտոշարասյունը: Լրատվությունն այս մասին ՄԱԿ-ին հենվելով տարածում է Reuters-ը: Ինչպես հայտարարել է ավտոշարասյունը ուղեկցող ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ալի-Զատարին, չնայած պայմանավորվածությանը, արևելյան Ղուտա մտնելու ժամանակ լսվել են կրակոցներ: Համաձայնության համաձայն, մարդասիրական օգնության տրամադրումը պետք է իրականացվեր կրակի դադարեցման ռեժիմում: Նշվում է, որ մարդասիրական օգնությունը տրամադրված է Ղուտայում բնակվող մոտ 27 հազար բնակչի համար:

Գալիք օրերին ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է տրամադրելու 70 հազար բնակչի համար:

Բացի այդ, Reuters-ը գրում է, որ Սիրիայի իշխանությունները չեն թողել Ղուտայի տարածք մտցնել վիրաբուժական գործիքներ, ինսուլին և այլ  դեղորայքներ:

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ղուտա շրջանին, որտեղ զոհերի թիվը հասել է 527-ի:

Դա տեղի էր ունեցել՝ չնայած, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձև էր ընդունել, որով կոչ էր արել 30 օրով անհապաղ հրադադար հաստատել և թույլ տալ մարդասիրական առաքելության աշխատակիցներին օգնությունը՝ սննդամթերքն ու դեղորայքը, հասցնել շրջափակման մեջ գտնվող սիրիացիներին: