Սիրիան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռների դեմ օգտագործել է խորհրդային տեխնիկա. ՌԴ պաշտպանության նախարարություն
Սիրիան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռների դեմ օգտագործել է խորհրդային տեխնիկա. ՌԴ պաշտպանության նախարարություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ Սիրիան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռների դեմ օգտագործել է խորհրդային տեխնիկա:

«Սիրիան հրթիռային հարվածների դեմ կիրառել է ՝ S-125, S-200, BUK  և Kvadrat մակնիշի հակահրթիռային համակարգերը: Այս օդային պաշտպանական համակարգերը արտադրվել են 30 տարի առաջ՝ Խորհրդային Միությունում»,-հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

Նշենք, որ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ նրանց հաջողվել է ետ մղել՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից արձակված հրթիռների մի մասը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ, արևմտյան երկրները Սիրիայի ուղղությամբ արձակել են 100-ից ավելի հրթիռ, սակայն նրանց փոխանցմամբ, ոչ մի հրթիռ չի ընկել՝ Տարտույում և Խմեյմիում գտնվող Ռուսաստանի հակաօդային համակարգերի գործելու առեալում:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: