Սիրիական բանակը հայտարարել է, որ վերահսկողություն է հաստատել Շադդադի ռազմաբազայի նկատմամբ
Սիրիական բանակը հայտարարում է, որ վերահսկողություն է հաստատել Շադդադի ռազմական բազայի նկատմամբ։
Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ երկրի հյուսիսարևելյան շրջանում ռազմական գործողությունը իրականացվել է ԱՄՆ-ի հետ համակարգված։
Ըստ լրատվամիջոցների՝ սիրիական բանակի այս քայլը հաջորդել է ԱՄՆ-ի դուրսբերմանը Ալ-Թանֆ ռազմավարական բազայից։ Մինչ այդ, ԱՄՆ-ն աջակցել է քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF)-ի փոխանցմանը Սիրիայի ներկայիս կառավարությանը։