Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքը
Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքը

Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը գրավել են երկրի հարավում գտնվող Դարաա քաղաքը։

Ըստ տեղեկությունների՝ ապստամբները համաձայնության են եկել կառավարական ուժերի հետ, իսկ սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։

Ապստամբներն ասում են, որ քաղաքում ծառայող անվտանգության և բանակի բարձրաստիճան պաշտոնյաները ապահով ճանապարհ են ստացել Դամասկոս: Ապստամբները քաղաքի հետ միասին արդեն վերահսկում են Դարաա շրջանի մեծ մասը։ Դարաա շրջանը սահմանակից է Հորդանանին։

Չնայած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակից Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարին, Դարաայի շրջանում վերջին տարիներին հաճախակի անկարգություններ, հարձակումներ և բախումներ են եղել: Դարան անվանում են 2011 թվականին սկսված հեղափոխության օրրան։