Սիրիացի քրդերի լրատվությամբ նրանք համաձայնության են հասել պաշտոնական Դամասկոսի հետ, որ բանակը ուղարկի Թուրքիայի սահման
Սիրիացի քրդերի լրատվությամբ, նրանք համաձայնության են հասել պաշտոնական Դամասկոսի հետ, ինչը նշանակում է, որ Սիրիայի կառավարությունը Թուրքիայի սահման պետք է ուղարկի իր զորքերը: Այս մասին հայտնում է «Բի Բի Սին»:
Համաձայնագրի համաձայն, սիրիական բանակը հնարավորություն կունենա մասնակցել Աֆրին քաղաքի վրա հարձակմանը, որը մարտ ամսից վերահսկում էր թուրքամետ ուժերը:
Տարածված լրատվությամբ, Սիրիայի կառավարության և քրդերի միջև միջնորդ էր Ռուսաստանը: Բանակցություններն ընթացել են Սիրիայում, ռուսական ավիաբազայում:
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը տարածել էր լրատվություն, որ երկրի զինված ուժերի մի մասը ուղևորվում է դեպի Սիրիայի հյուսիս, որպեսզի դիմակայի Թուրքիային: