«Սիրցխվիլիա» («Ամոթ է») կազմակերպությունը լքել է երկու անդամ: Նրանք հայտարարություն են արել «Քրոնիկայի» եթերում եւ պարզաբանել «Սիրցխվիլիա»-ից հեռանալու պատճառները։
Ինչպես ասում են կազմակերպության նախկին անդամները, ցուցումներ են ստացել՝ խանգարելու ընտրական գործընթացին։
«Ընտրությունները խաթարելու լավ ծրագրված պլան ունեին։ Մեզ ասում էին, որ այն մարդկանց համար, ովքեր կսատարեն ընդդիմությանը, մենք պետք է նույն կերպ աջակցեինք, իսկ այն մարդկանց դեմ, ովքեր իրենց չեն սատարի, պետք է շատ բողոքներ գրեինք, և դա շարունակվեր ամբողջ օրը։ Մեզ կզանգեին ու ամբողջ օրը այդպես կշարունակվեր, մեզ նման բաներ էին ասելու, որ պետք է անեինք։ Եթե կգային մարդիկ, ովքեր վստահ չէին լինի, թե ում օգտին քվեարկեն, մենք պետք է նրանց խորհուրդ տայինք քվեարկել ընդդիմության օգտին։ Նրանց ցանկությունն էր, որ ընտրությունները խաղաղ չանցնեն, և այս օրը ամբողջովին խառնաշփոթ լիներ»,- ասել է Մարիամ Մճեդլիձեն։
Կազմակերպության ևս մեկ անդամ Գիորգի Պաքսաշվիլիի խոսքով, ինքը չի ցանկացել նպաստել մանիպուլյացիաներին։
«Ես ուզում էի օբյեկտիվորեն պաշտպանել մարդկանց ձայները, բայց բախվեցի բոլորովին այլ իրականության: Երբ գնացի ընտրությունների, ինձ հանձնարարեցին հնարավորինս շատ բողոքներ ներկայացնել, հնարավորինս խոչընդոտել ընտրական գործընթացին։ Հանեցի կրծքանշանս ու դուրս եկա։ Ես չցանկացա նպաստել նրանց մանիպուլյացիային և լքեցի ընտրատեղամասը»,- ասել է Գիորգի Պաքսաշվիլին։