Սինոփտիկոսները կանխատեսում են օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան հարավային Եվրոպայի երկրներում առաջիկա երկու օրվա ընթացքում
Հարավային Եվրոպայի երկրներում սինոփտիկոսները առաջիկա երկու օրվա ընթացքում կանխատեսում են օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան։
Մասնավորապես՝ Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը։
Սինոփտիկոսների խոսքով՝ նման բարձր ջերմաստիճանը մայրցամաքում, որպես կանոն, արձանագրվում է հուլիսին և օգոստոսի սկզբին։
Բացի այդ, օդի բարձր ջերմաստիճանի ֆոնին կանխատեսվում են հրդեհներ։
Իտալիայի իշխանությունները հորդորում են բնակչությանը և զբոսաշրջիկներին տեղական ժամանակով 11:00-ից մինչև 18:00-ն ապաստանել շենքերում։
Իսպանիայում շտապ օգնության անձնակազմը գտնվում է մոբիլիզացված վիճակում։