Սինգապուրի վարչապետ՝ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը մենք լավ զրույց ենք ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ, անհամբեր սպասում եմ հարաբերությունների հետագա խորացմանը
Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը սոցիալական ցանցում գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման մասին։
Ինչպես գրում է Լոուրենս Վոնգը, հանդիպմանը խոսքը վերաբերել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հետագա ամրապնդմանը։
«Ուրախ եմ, որ այսօր Սինգապուրում հյուրընկալեցի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Լավ զրույց ունեցանք առևտրի, տեխնիկական համագործակցության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի շուրջ։ Ինչպես նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վերաբերյալ։ Անհամբերությամբ սպասում եմ Սինգապուրի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա խորացմանը»,— գրում է Սինգապուրի վարչապետը։