Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի թատրոնում հանդիպել է կողմնակիցների հետ: Ընտրություններին, որի ժամանակ կանխատեսում են Բեռլուսկոնիի կուսակցության հաղթանակը, տեղի են ունենալու հաջորդ շաբաթ:
Հանդիպմանը 81 ամյա քաղաքական գործիչը երկու ժամից ավել 1000-ից ավել կողմնակցի հետ զրուցել է հեռուստատեսային շոուների մասին և փորձել է նրանց զվարճացնել:
Բեռլուսկոնին հայտարարել է, որ Իտալիան չպետք է ունենա միայն քաղաքական գործիչներով համալրված կառավարություն: Նրա խոսքերով իշխանություն պետք է գան մշակույթի և տարբեր ոլորտի ներկայացուցիչներ:
Նախնական տեղեկություններով մարտի 4-ին կայանալիք խորհրդարանային ընտրություններում հաղթանակի մեծ շանսեր ունի Բեռլուսկոնիի կուսակցությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan