Սիդնեի այն շրջանում, որտեղ տղամարդը հարձակվել էր անցորդների վրա, հայտնաբերել են կնոջ դի

Սիդնեի այն շրջանում, որտեղ երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել էր անցորդների վրա, շենքերըց մեկում հայտնաբերել են կնոջ դի:

Դիակը ոստիկանության սպաները հայտնաբերել են հարձակումից հետո շենքերի ստուգման ժամանակ:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ կապ կա կնոջ մահվան և քիչ առաջ տեղի ունեցած հարձակման միջև:

Սիդնեի կենտրոնը մինչ այժմ փակված է իրավապահների կողմից: Կասեցված է  տրանսպորտի երթևեկությունը:

Հարձակումն այսօր տեղի էր ունեցել Սիդնեի կենտրոնում, բազմամարդ փողոցներից մեկում, ժամը 14:00-ին: