Սիցիլիայում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

12:12, 06.10.2018

Սիցիլիայում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է Իտալիայի Հրաբխաբանության և գեոֆիզիկային ազգային ինտիտուտը:

Աղետի էպիկենտրոնը եղել է Սանտա-Մարիա-դի-Լիկոդիա քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես հայտնի է, գիշերվա ժամերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած մի քանի անձի տեղափոխել են բժշակական կենտրոն:

Բժիշկների խոսքով, բոլոր տուժածնների վիճակը կայուն է:

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություն չի տարածվում:

 

Նմանատիպ