Սիցիլիայում «Կոզա նոստրայի» 50 անդամի են ձերբակալել

14:14, 24.01.2018

Իտալացի կարաբիներները ավելի քան 50 մարդու են ձերբակալել սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում լայնածաված իրականացված գործողությունների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, ձերբակալվածների թվում են Արիջետո նահանգի 16 մաֆիոզ ընտանիքի ներկայացուցիչները, ինչպես նաև Սան Բիաջիո Պլատանիի քաղաքապետը, որը պաշտոնն ստացել է «Կոզա նոստրայի» հետ կապերի շնորհիվ:

Կարաբիներների հաղորդմամբ՝ բոլոր 56 ձերբակալված անձինք կասկածվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, տեղի ընկերություններից իրականացված դրամաշորտության և թմրանյութի շրջանառությանը մասնակցելու մեջ:

Հանցավոր կլանի անդամներին պատկանող 7 ընկերություն փոխանցվել է պետության տիրապետությանը, տասնյակ խուզարկություններ են անցկացվել:

Սիցիլական նահանգում իրականացված խոշորագույն գործողություններին իրավապահ մարմինների 400 աշխատակից է ներգրավվել, ինչպես նաև ուղղաթիռ և կինոլոգների ստորաբաժանումը:

Նմանատիպ