Սիբիրում, մարտական նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ

Սիբիրում, մարտական նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել Աչինսկի քաղաքի մոտակայքում: Ռազմաբազայի մոտ գտնվող գյուղերից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ:

Տարածված տեղեկությամբ, պահեստում պահվում է մի քանի հազար հրետանային ռումբ: Հարակից տարածքում Ռուսաստանի իշխանությունը հայտարարել է արտակարգ դրություն:

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: