Սի Ծինփին. «Դոնալդ Թրամփի հետ միասին մենք նոր բովանդակություն հաղորդեցինք Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին. Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հիմնված են հարգանքի և արդարության վրա»
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ինքը և Դոնալդ Թրամփը նոր իմաստ են հաղորդել Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։
Սի Ցզինպինը սա ասել է Դոնալդ Թրամփի հետ Շենժենում հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հիմնված են հարգանքի, արդարության և փոխադարձության վրա։
«Մենք սահմանել ենք Չինաստան-ԱՄՆ ռազմավարական կայունության կառուցողական հարաբերությունների նոր սահմանում», – ասել է Սի Ցզինպինը։
AFP-ի փոխանցմամբ՝ Չինաստանի առաջնորդը իր ամերիկացի գործընկերոջը ասել է, որ իր ջանքերը կմտնեն պատմության մեջ։
«Պարոն նախագահ, ձեր ջանքերը բոլորի համար ակնհայտ են և կմնան պատմության մեջ», – ասել է Չինաստանի նախագահը։