«Սի Էն Էնով» սեպտեմբերի 14-ին ցուցադրվելու է Վրաստանի մասին հատուկ ռեպորտաժ (տեսանյութ)
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, զբոսաշրջության ազգային վարչակազմի գովազդային արշավի շրջանակներում «Սի Էն Էնի» (CNN) միջազգային հարթակում անոնսավորվել է Վրաստանի մասին հատուկ ռեպորտաժը:
Սյուժեն ցուցադրվելու է սեպտեմբերի 14-ին: Իսկ նրա անոնսը ցուցադրվում է ամեն օր:
Destination Georgia-ն զբոսաշրջության ազգային վարչակազմի արշավի հեռուստատեսային գովազդային մի մասն է 14 միլիոն հանդիսատեսով:
Զբոսաշրջության ազգային վարչակազմի մարկետինգային արշավի շրջանակներում, «Սի Էն Էնի» հարթակում Վրաստանի մասին պատրաստվել է Georgia Discover էջը, որտեղ նկարագրված է Վրաստանի պատմությունը, բնությունը, առողջարանները և խոհարարական արվեստը:
«Սի Էն Էնով» Վրաստանի զբոսաշրջության ներուժի մասին տեսանյութերը ցուցադրվում են հունիսից: Զուգահեռաբար պատրաստվում են հատուկ սյուժեներ և հոդվածներ Վրաստանի մասին, որպես զբոսաշրջային գրավիչ երկրի:
Զբոսաշրջության ազգային վարչակազմի գովազդային արշավը «Սի Էն Էնի» վրա կտևի մինչև տարեվերջ և կներառի ամառվա, աշուն-խաղողահավաքը, ինչպես նաև ձմեռային սեզոնը: Գովազդային արշավն հաշվառված է եվրոպական և մերձավոր արևելքի երկրների լսարանների վրա: Վրաստանի մասին պատրաստվելու են տարբեր սյուժեներ: