«Սի Էն Էն» – Վերջին օրերին մի քանի երկրներ ներգրավված են եղել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանցման գործում

18:49, 23.03.2026

«Սի Էն Էն»-ի տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին մի քանի երկրներ ներգրավված են եղել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանցման գործում։

Հաղորդումների համաձայն՝ Թուրքիան և Եգիպտոսը ներգրավված են հաղորդագրությունների փոխանցման մեջ՝ աճող լարվածությունը մեղմելու համար։

«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության խոսնակ Սթիվ Վիտկոֆը մի քանի տարածաշրջանային պաշտոնյաներից նախազգուշացումներ է լսել, որ Թրամփի սպառնալիքը՝ հարձակվելու իրանական էլեկտրակայանների վրա, կհանգեցնի զանգվածային հակահարվածի, այդ թվում՝ Պարսից ծոցում ամերիկացի դաշնակիցների դեմ։

Տարածաշրջանային պաշտոնյաները կապ են հաստատել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Նմանատիպ