«Սի Էն Էն թուրքի» լրատվությամբ, այսօր Սև ծով են մտնելու ամերիկական ռազմական նավերը

«Սի Էն Էն թուրքի» լրատվությամբ, այսօր Սև ծով են մտնելու ամերիկական ռազմական նավերը:

Ինչպես փոխանցում են լրագրողները, նավերը արդեն անցել են Դարդանելի նեղուցը և Մարմարյան ծովով ուղևորվում են դեպի Բոսֆորի նեղուց:

Նավերը Սև ծովի ավազանում կլինեն արդեն երեկոյան:

Նավերի թվում է Նիդեռլանդների նավատորմի կազմ մտնող «Էվրստոնը», կանադական ֆրեգատ «Տորոնտոն», իսպանական «Սանտա Մարիան» և թուրքական «Գելիբոլու» նավը: Խմբի մեջ է նաև օգնական ֆրանսիական «Վար» նավը:

Ինչպես փոխանցվում է, ապրիլի մեկին կանադական և իսպանական ֆրեգատները մտնելու են օդեսա: