«Սի Էն Էն» - Սքոթ Բեսանտը չի հաստատում այն տեղեկությունը, որ Թրամփի այցը Չինաստան կարող է հետաձգվել Հորմուզի նեղուցի հետ կապված տարաձայնությունների պատճառով
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը հերքել է տարածված տեղեկությունը, որ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան կարող է հետաձգվել Հորմուզի նեղուցի հետ կապված տարաձայնությունների պատճառով: Այս մասին գրում է «Սի Էն Էն»-ը:
ԱՄՆ ֆինանսների նախարարի խոսքով՝ այցի հնարավոր հետաձգումը կարող է կապված լինել միայն լոգիստիկ հարցերի հետ: Նրա խոսքով՝ այս որոշումը կայացնելու որոշումը կախված է բացառապես նախագահից:
«Սա որոշում կլինի, որը կկայացնի նախագահը, որպես գերագույն հրամանատար՝ մնալ Սպիտակ տանը, մինչ պատերազմը շարունակվում է», – նշել է Բեսանտը:
Տեղեկատվության համար՝ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան նախատեսված է մարտի 31-ից ապրիլի 2-ը: